Apple-ն իր սարքերի մինչև մեկ քառորդը կհավաքի Հնդկաստանում

1 Min Read

Apple-ը նախատեսում է հավաքել իր բոլոր գաջեթների քառորդ մասը Հնդկաստանի գործարաններում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանի առևտրի նախարար Պիյուշ Գոյալի խոսքերին։

«Apple-ն իր արտադրանքի մոտ 5-7 %-ն այժմ արտադրում է Հնդկաստանում: Եթե ​​չեմ սխալվում, նրանք նախատեսում են արտադրությունը հասցնել 25 %-ի»,- ասել է Գոյալը։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է ամերիկյան կորպորացիան մտադիր հասնել այդ կետին։

Apple-ի մամուլի ծառայությունն այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն չի տվել։

Անցյալ տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ Apple-ը ծրագրում է սկսել iPhone 14 սմարթֆոնների նոր շարքի արտադրությունը Հնդկաստանում. նախկինում այդ գաջեթները հավաքվում էին բացառապես Չինաստանի գործարաններում:

Սեպտեմբերին iPhone 14-ի արտադրությունը մեկնարկեց Foxconn’s Sriperumbudur գործարանում Չենայի մոտակայքում:

Share This Article
4 Comments