Ճանապարհորդների թիվ 1 ընտրությունը. Դուբայի հյուրանոցները ռեկորդային եկամուտ են գրանցել

1 Min Read

2023 թվականի դեկտեմբերին Դուբայի հյուրանոցներն ունեցել են զբաղվածության ռեկորդային ցուցանիշներ, ինչը չէր կարող չազդել նրանց եկամուտների վրա։ Հյուրանոցները հայտնել են, թե որն է եղել ամենաբարձր միջին օրական դրույքաչափը, – հաղորդում է Russianemirates-ը՝ հղում անելով CoStar-ին:

Միջին զբաղվածությունը 2023 թվականի դեկտեմբերին աճել է մինչև 79.2% (տարեկան կտրվածքով 3.5% աճ), միջին օրական դրույքաչափը կազմել է 1060 դիրհամ (տարեկան կտրվածքով 19% աճ), միջին եկամուտը մեկ սենյակից (RevPAR) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.2% – ով և կազմել 839.98 դիրհամ։ Ընդ որում, այն 2015 թվականի հունվարից ի վեր ամենաբարձրն է եղել։

2023 թվականի ամենածանրաբեռնված գիշերը եղել է 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ի գիշերը. զբաղվածության մակարդակը կազմել է 91.4%: Մեկ ամսվա ընթացքում զբաղվածության մակարդակը չի իջել 70%-ից:

2024 թվականի սկզբին Դուբայը կրկին գլխավորել է Travelers Choice Awards աշխարհի լավագույն տուրիստական ​​ուղղությունների ամենամյա վարկանիշը, որը  կազմվել է Tripadvisor առցանց պորտալի կողմից:
Ճանապարհորդները 3-րդ անգամ իրենց նախապատվությունը տվել են էմիրությանը, որը ձգտում է դառնալ աշխարհի լավագույն քաղաքը:

Դուբայի առաջնահերթ նպատակներից մեկը էմիրությունն աշխարհի լավագույն զբոսաշրջային ուղղությունների եռյակում տեղավորելն է:

Նշվում է, որ մարդիկ ամբողջ աշխարհից գալիս են Դուբայում տաքանալու, որտեղ առափնյա հանգիստը, ամենուր նկատելի անսահման շքեղությունը զուգորդվում է հյուրընկալության հետ տարվա ցանկացած ժամանակ։

 

 

 

Share This Article