Հարավային Կովկասը մտել է լուրջ վերադասավորումների ժամանակահատված: Տարածաշրջանում իրավիճակը սկսել է փոխվել Վրաստան-Ռուսաստան կապերի խզմամբ: Արդյունքում Վրաստանն ամուր կապեր է հաստատել Հարավային Կովկասի երեք հանրապետությունների, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների և Արևմուտքի մյուս պետությունների հետ: Վրաստանն ամրացրել է կապերը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Արդյունքում վերոնշյալ երկրները Վրաստանին ներառում են տարբեր տնտեսական ծրագրերի մեջ, որոնք հսկայական գումարներ են բերում Վրաստանին, ինչպես նաև նպաստում են հումանիտար և այլ կապերի զարգացմանը:
44-օրյա պատերազմից հետո Կովկասում է՛լ ավելի ամրապնդվեցին թուրք-ահաբեկչական պետությունների դիրքերը՝ գրեթե դուրս մղելով ռուսական կողմին: Այս փաստը կարծես այս պահի դրությամբ ձեռք է տալիս նաև Ռուսաստանին, սակայն ինչպես ցույց է տալիս պատմությունը, Հարավային Կովկասի կորուստը, անկախ թվացյալ դրական տեղաշարժերից, լուրջ հետևանքներ է ունենալու:
Վերջերս Վրաստանի նախագահը հանդիպեց Ռումինիայի իր գործընկերոջ հետ, որի արդյունքում պարզ դարձավ, որ Վրաստանը ներառվելու է երեք ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերում.
Գծապատկեր 1. «Կանաչ» էներգետիկ միջանցք
Առաջին խոշոր նախագիծը կոչվում է «Կանաչ» Էներգետիկ միջանցք, որին բացի Վրաստանից և Ռումինիայից մասնակցություն է ունենալու նաև տխրահռչակ Ադրբեջանը: Այս նախագծով «Կանաչ»էլեկտրաէներգիայի փոխանցում է լինելու երկրների միջև:
Հաջորդը Համացանցային միջանցքի իրականացումն է.
Գծապատկեր 2. Համացանցային միջանցք
Այս դեպքում Սև ծովի տակով Վրաստանը և Ռումինիան կապող մալուխ է անցկացվելու, որի միջոցով ինտերնետ կապ է ապահովվելու. այն հասնելու է Կենտրոնական Ասիա:
Ռումինիան և Վրաստանը ևս մեկ նախագիծ են որոշել իրականացնել, որը ևս մեկ քայլ կլինի երկու երկրների միջև տնտեսական սերտ համագործակցության համար.
Գծապատկեր 3. Ռումինիա-Վրաստան տնտեսական կապերի ամրապնդում
Այս նախագծի շրջանակներում Ռումինիայի և Վրաստանի միջև գործելու է լաստանավային գիծ, որը թույլ է տալու զարգացնել առևտուրը և զբոսաշրջությունը ոչ միայն Ռումինիա-Վրաստան, այլ նաև Վրաստան-Եվրամիություն համատեքստում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում