BanksNewsBanksNews
Ծանուցում Ցույց տալ ավելին
Վերջին նորությունները
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
Նոր տեխնոլոգիաներն օգնում են կանխատեսել երկրաշարժերը
7 Փետրվարի, 2023
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
7 Փետրվարի, 2023
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին ներկայացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը
7 Փետրվարի, 2023
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
2023 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները
7 Փետրվարի, 2023
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց  հերթագրումը
Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում վերականգնվել է առցանց հերթագրումը
7 Փետրվարի, 2023
Aa
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Վերնագիր: Ստորագրություններ, որոնց միջոցով մարդկանց ճակատագրերն են որոշվում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Կիսվել
BanksNewsBanksNews
Aa
Որոնում
  • Լրահոս
    • Միջազգային
    • Պաշտոնական
    • Մամուլ
  • Բիզնես
    • Ֆինանսներ
  • Բանկեր
  • Վերլուծություն
    • Տնտեսություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Have an existing account? Sign In
Հետևել
BanksNews > Լուրեր > Վերլուծություն > Ստորագրություններ, որոնց միջոցով մարդկանց ճակատագրերն են որոշվում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

Ստորագրություններ, որոնց միջոցով մարդկանց ճակատագրերն են որոշվում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

18 Հունվարի, 2023
Կիսվել
3 Min Read
Ստորագրություններ, որոնց միջոցով մարդկանց ճակատագրերն են որոշվում. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿԻՍՎԵԼ

Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունից ի վեր ունեցել է 4 ազդեցիկ ղեկավար՝ Լ․ Տեր-Պետրոսյանը, Ռ․ Քոչարյանը, Ս․ Սարգսյանը և Ն․ Փաշինյանը։ Բոլոր ղեկավարներն իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի զարգացման գործում։ Մեր ղեկավարները փորձել են հաշվի նստել այն իրողության հետ, որ Հայաստանը ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն կարգավիճակով պետք է կարողանա պահպանել իր գոյությունը։ Անշուշտ, շրջափակումը և պատերազմական իրավիճակը հսկայական վնաս են հասցրել նորանկախ պետության հիմքերին և այս իրավիճակում են փորձել գործել մեր ղեկավարները։ Յուրաքանչյուրի կառավարման ընթացքում եղել են կորուստներ և ձեռբերումներ։ Ցավոք, բացասական երևույթները գերակշռել են ձեռբերումներին, ինչի արդյունքում բազմաթիվ մեր հայրենակիցներ լքել են երկիրը։

Ն․ Փաշինյանի կառավարումը սկսվել է բուռն կերպով և այդպես էլ շարունակվում է։ Ցավոք, թշնամին ամբողջությամբ շրջափակել է Արցախը և մխրճվել Հայաստանի սուվերեն տարածք։ Այս իրականության մեջ մեր ղեկավարները շարունակում են կառավարել երկիրը, որի հիմքերը էականորեն թուլացել են և շարունակում են թուլանալ։ Երկրի ղեկավարումը պետք է վստահել արժանի մարդկանց, ովքեր ոչ միայն ունեն դրա համար բոլոր հմտությունները և սիրված են ժողովրդի կողմից, այլ նաև չունեն խնդիրներ հոգեկան առողջության հետ և պատրաստ են թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականություն իրականացնելիս գործել առավելագույնս խոհեմ և ադեկվատ։ Այս հանգամանքը կարևոր է, քանի որ երկրի ղեկավարները պատասխանատվություն են վերցնում մի ողջ երկրի համար։

Այս առումով բավականին մեծ տեղեկատվություն է իր մեջ պարունակում մարդու ստորագրությունը․

Գծապատկեր 1. ՀՀ ղեկավարների՝ Լ. Տեր-Պետրոսյանի, Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Ն. Փաշինյանի, ստորագրությունները

Գծապատկեր 1-ում տեսնում ենք Հայաստանի ղեկավարների ստորագրությունները, որոնք ավելի լայն կերպով կարող են վերծանվել գրաֆոլոգների կողմից։ Վերջիններիս պետք չէ խառնել ձեռագրաբանների հետ, ովքեր աշխատում են քրեագիտության բնագավառում։ Գրաֆոլոգները ուսումնասիրում են կապը մարդու ստորագրության և անհատական ընդունակությունների միջև։ Համաձայն գրաֆոլոգների՝ այն պարագայում, երբ անձի ստորագրությունը պարզ և ընթեռնելի է, ապա ստորագրության հեղինակը հավասարակշիռ, ինքնատիրապետմանը ընդունակ և բաց անձնավորություն է։

Ինչպես կարելի է նկատել Գծապատկեր 1-ում, առաջին երեք ղեկավարների ստորագրությունը, ընդհանուր առմամբ, պարզ և ընթեռնելի է։ Այլ է իրավիճակը Ն․ Փաշինյանի ստորագրության պարագայում։ Վերջինս ավելի շատ մոտ է ընդգծված ստորագրության տարատեսակին, որի պարագայում անձը բնորոշվում է որպես նպատակներին հասնելու ամուր հետևողականությամբ օժտված։ Մյուս կողմից Ն․ Փաշինյանի ստորագրությունը չունի այն պարզությունը, որն առկա է առաջին երեք ղեկավարների ստորագրության պարագայում։ 

You Might Also Like

ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Որս ուկրաինական տիտանի համար. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հայֆայի նավահանգիստը սեփականաշնորհվեց 10 տարով. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն ընդունեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Փողի զանգվածի ծավալները և կառուցվածքը 2022 թ.-ի մարտ-նոյեմբեր ամիսներին. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ghandilyan 18 Հունվարի, 2023
Կիսվեք այս հոդվածով
Facebook Twitter Pinterest LinkedIn Telegram Email Copy Link Print
Թողնել մեկնաբանություն Թողնել մեկնաբանություն

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Գտեք մեզ սոց. ցանցերում

Ad image

Կարդացեք նաև

ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎերլուծությունՏնտեսություն

ՀՀ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների վարքագիծը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

7 Փետրվարի, 2023
Որս ուկրաինական տիտանի համար. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

Որս ուկրաինական տիտանի համար. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

7 Փետրվարի, 2023
Հայֆայի նավահանգիստը սեփականաշնորհվեց 10 տարով. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

Հայֆայի նավահանգիստը սեփականաշնորհվեց 10 տարով. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

6 Փետրվարի, 2023
Կառավարությունն ընդունեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Վերլուծություն

Կառավարությունն ընդունեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը․ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

6 Փետրվարի, 2023

© BANKSNEWS.am

  • Լրահոս
  • Բիզնես
  • Բանկեր
  • Վերլուծություն
  • Հարցազրույցներ
  • Փոխարժեք
  • The Most
  • #Գործ Կա
Հետևեք մեզ

Բաժանորդագրվեք մեր էջերին և բաց մի թողեք մեր վերջին նորությունները․

Facebook Telegram Youtube

Removed from reading list

Undo
Welcome Back!

Sign in to your account

Մոռացե՞լ եք գաղտնաբառը