Իրանն ու «Գազպրոմը» ստեղծել են հանքավայրերի ճանապարհային քարտեզ

1 Min Read

Իրանը և «Գազպրոմը» ստեղծել են հանքավայրերի համար ճանապարհային քարտեզ և աշխատում են մի քանի աշխատանքային խմբեր, ասել է Իրանի նավթի փոխնախարար Ահմադ Ասադզադեն։ Հայտնում է РИА Новости-ն։

Ռուսական էներգետիկ շաբաթվա շրջանակներում նա հայտարարել է, որ համաձայնագրում առկա թեմաներից մեկն Իրանում հանքավայրերի զարգացումն է, ինչի համար էլ կիրագործվի ծրագիրը։

Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) և «Գազպրոմը» հուլիսին հուշագիր են ստորագրել, որը նախատեսում է աջակցություն «Киш» և «Северный Парс» գազային հանքավայրերի, վեց նավթային հանքավայրերի զարգացմանը և Հարավային Փարս հանքավայրում ճնշումը պահպանելու համար:

Բացի այդ, փաստաթուղթն ընդգրկում է բնական գազի և նավթամթերքի հետ փոխանակման գործառնությունները, LNG նախագծերի իրականացումը և արտահանվող գազատարների կառուցումը։

Իրանական Shana գործակալությունը հայտնել է, որ ընկերությունների միջև հնարավոր գործարքի չափը կազմում է 40 միլիարդ դոլար:

 

Share This Article
Թողնել մեկնաբանություն