Ռուսաստանում հավատարմագրված ՏՏ ընկերությունների թիվը հասել է գրեթե 20000-ի

1 Min Read

Ռուսաստանի թվային զարգացման նախարարության կողմից հավատարմագրված ՏՏ ընկերությունների թիվը գրեթե 20 000 է հասել։ Գրում է ТАСС-ը։

Այս մասին հայտնել է փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն 2022 թվականին «Թվային տնտեսություն» ազգային ծրագրի իրականացման արդյունքների վերաբերյալ ճեպազրույցում։

Ըստ Չերնիշենկոյի՝ հավատարմագրված ՏՏ ընկերությունների թիվն ավելացել է գրեթե հինգ անգամ։ 2021 թվականի սկզբին դրանք կազմում էին 4000։

Փոխվարչապետը նշել է, որ հավատարմագրված ընկերությունների թվի նման աճը պայմանավորված է ոլորտին աջակցելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներով։

 

Share This Article
2 Comments