2022թ-ի հունվար-մայիսին մեծահարուստ ռուսաստանցիների շրջանում արտասահմանյան անշարժ գույքի հիմնական պահանջարկն ընկել է Թուրքիայի վրա։ Տարեսկզբից այս երկրում գործարքները կազմել են արտասահմանում անշարժ գույքի վաճառքի 20%-ը:
Երկրորդ տեղը զբաղեցնում է Արաբական Միացյալ Էմիրությունները, որին բաժին է ընկել պահանջարկի 18%-ը, իսկ երրորդ տեղը կիսել են Պորտուգալիան և Կիպրոսը՝ 12-ական %-ով։ Չորրորդ հորիզոնականում Հունաստանն է՝ 9%, առաջատար հնգյակը եզրափակում է Մալթան, որին բաժին է ընկել պահանջարկի 6%-ը։
Թուրքիան դարձել է վարկանիշի առաջատար մի քանի պատճառով.
Նախ՝ 400․000 դոլար ներդրումով օտարերկրացիները կարողանում են ստանալ Թուրքիայի քաղաքացիություն։ Երկրորդ, հարուստ ռուսաստանցիները թուրքական գույքը դիտարկում են որպես արժևորվող ակտիվ, ինչպես նաև այն հարմար է վարձակալության տալու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում