100,000 iPhone ոչնչացվելու փոխարեն ուղարկվել է Չինաստան վերավաճառքի

1 Min Read

Կանադական GEEP ընկերությունը՝ Apple-ի վերամշակման կապալառուն, մոտ 100,000 հին iPhone-ներ ուղարկել է Չինաստան վերավաճառքի՝ դրանք ոչնչացնելու փոխարեն․ գրում է Bloomberg-ը։

Apple-ը դատական ​​հայց է ներկայացրել ընկերության դեմ, սակայն արդեն մի քանի տարի է՝ գործը տեղից չի շարժվում։ Bloomberg-ը ենթադրում է՝ Apple-ը չի ցանկանում ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ նա վերամշակում է օգտագործման ենթակա սմարթֆոնները՝ դրանք վերավաճառելու փոխարեն, թեև իրեն դիրքավորում է որպես էկոլոգիական ընկերություն:

Apple-ն ընդունում է հին սարքավորումները հաճախորդներից, ներառյալ iPhone-ները, որպես փոխանակման ծրագրի մաս: Այս սարքերից շատերը մնում են լիարժեք աշխատանքային վիճակում և կարող են հեշ տությամբ վերավաճառվել երկրորդային շուկայում:

Փոխարենը Apple-ը վճարում է կապալառուին՝ տարեկան ավելի քան քառորդ միլիոն օգտագործված սարքեր ոչնչացնելու համար: Պայմանագրի առաջին երկու տարում Apple-ը առաքել է GEEP ավելի քան 530,000 iPhone, 25,000 iPad և 19,000 Apple Watch:

Այնուամենայնիվ, ինչպես վերջերս հայտնաբերեց Bloomberg-ը, Apple-ի աուդիտը մի քանի տարի առաջ պարզել է, որ GEEP-ը ոչնչացնելու փոխարեն 99,975 iPhone ուղարկել է Չինաստան վերավաճառքի նպատակով: 2020 թվականին Apple-ը դատի է տվել կապալառուին պայմանագրի խախտման համար, սակայն գործը մինչ օրս տեղից չի շարժվել։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով