Պատմության ամենախոշոր հրդեհները շարունակում են ավելացնել իենց կործանարար հետևանքները․ ավերվել է ավելի քան 10 000 շինություն, 135 -150 մլրդ դոլարի տնտեսական վնաս, որը ըստ փորձագետների, կարող է կրկնապատկվել։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ այրվել է մոտ 145 քառ․ կմ տարածք։ Ավերակ են դարձել ոչ միայն բնակելի տներ, այլև՝ եկեղեցիներ, դպրոցներ, հանրային հաստատություններ, ինչպես նաև՝ պատմական վայրեր։
Նոր օջախների բռնկման վտանգը պահպանվում է։
Նախագահ Բայդենը այսօր խոստացել է, որ Կալիֆորնիան կստանա բոլոր պահանջվող ռեսուրսները հրդեհների դեմ պայքարելու և տուժածներին օգնելու համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում