Լոնդոնի աճուրդում կվաճառվեն հայտնի ֆիլմերի և հեռուստաշոուների հերոսների իրերը

1 Min Read

Լոնդոնի աճուրդում կվաճառվեն հայտնի ֆիլմերի և հեռուստաշոուների հերոսների իրերը, հայտնում է Variety-ն։

Աճուրդին կմասնակցի ավելի քան 1,5 հազար լոտ՝ ավելի քան 12,6 միլիոն դոլար արժողությամբ: Այսպիսով, աճուրդում կվաճառվեն Սուպերմենի կոստյումը, Դարթ Վեյդերի ձեռնոցները, Ջեյմս Բոնդի սաղավարտը՝ 1967 թվականի ֆիլմից, մոլագար մարդասպան Ջեյսոն Վուրհիսի հոկեյի դիմակը՝ «13-րդ ուրբաթ» ֆիլմից, Վարպետ Յոդայի հագուստները՝ «Աստղային պատերազմներից», Հարրի Փոթերի կախարդական փայտիկը, բժիշկ Սթրենջի մատանին և այլն։

Աճուրդը կմեկնարկի նոյեմբերի 3-ին և կտևի մինչև նոյեմբերի 6-ը. դրան հնարավոր կլինի մասնակցել առցանց կամ հեռախոսով։ Հասույթի մի մասը կծառայի բարեգործական նպատակների:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սալվադոր Դալիի ինքնագրով բնօրինակները կվաճառվեն Մոսկվայի գրաֆիկական աճուրդում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով