Քաղաքացիների 88,9 %-ը բավարարված է բանկերի մատուցած ծառայություններից․ Որ ոլորտից են ամենից շատ դժգոհ սպառողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հայաստանում բնակիչների 88,9 %-ը բավարարված է բանկերի մատուցած ծառայություններից, միայն 10 %-ն է նշել, որ բավարարված չէ բանկերի աշխատանքով, իսկ 1,1 %-ը դժվարացել են պատասխանել։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է 2022 թվականի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։

Այնուամենայնիվ, 2021 թվականի համեմատ, բանկերի մատուցած ծառայություններից գոհ քաղաքացիների թիվը նվազել է․ նախկինում հարցվածների 90,5 %-ն էր գոհ բանկերի աշխատանքից։ Հարցվածների 5,6 %-ը նշել է, որ բանկերի մատուցած ծառայությունների որակի հարցում գրանցվել է բարելավում, բացասական փոփոխություն են տեսել հարցվածների միայն 0,5 %-ը։

Հետազոտության ընթացքում պարզվել է հարցմանը մասնակցած տնային տնտեսությունների տեսակետը տարբեր հաստատությունների կողմից մատուցվող վճարովի ծառայությունների վիճակի վերաբերյալ։ Ըստ ստացված պատասխանների՝ 2022թ.-ին քաղաքացիները հիմնականում բավարարված են հեռախոսի և փոստի ծառայությունից՝ համապատասխանաբար 98.8% և 97.8%-ը։ Բավարարվածության աստիճանը բարձր է նաև էլեկտրաէներգիայի մատակարարումից’ 97.5%, ջրահեռացման ծառայությունից’ 97.4.0%, աղբի հավաքումից’ 95.5%:

Միևնույն ժամանակ, 17 %-ը անբավարարվածություն է հայտնել հասարակական տրանսպորտի աշխատանքաից, 10,2 %-ը՝ ջրամատակարարման աշխատանքից, 10 %-ը՝ առողջապահության, 4,3 %-ը աղբի հավաքման և 5,1 %-ը կրթության ծառայություններից։

Ըստ հետազոտության արդյունքների՝ ծառայությունների մատուցման գործում արձանագրված ամենաբացասական տեղաշարժերը գրանցվել են հասարակական տրանսպորտի ոլորտում (3.9%), էլեկտրաէներգիայի մատակարարման (1.3%), ջրամատակարարման (1.1%), կրթության (0.836) և աղբի հավաքման (0.7%) ոլորտներում:

TAGGED:
Share This Article