Բրուքլինի անշարժ գույքի մագնատն ընդունել է մեղքը Նյու Յորքի քասղաքապետ Էրիկ Ադամսի քարոզարշավին անօրինական նվիրատվություններ ուղղելու համար։ Էրդեն Արկանը մեղավոր է ճանաչվել թուրքական դեսպանության պաշտոնյայի հետ համատեղ Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի արշավին անօրինական նվիրատվություններ կազմակերպելու համար։
76-ամյա Արկանը Դաշնային դատարանում նշել է, որ գիտակցաբար խախտել է օրենքը իր շինարարական ընկերությունների աշխատակիցներին փոխհատուցելով Ադամսի արշավին արված իրենց փոխհատուցումների համար։
Նա առաջինն է, որը մեղավոր է ճանաչվել Ադամսի դեմ սեպտեմբերին ներկայացված կաշառքի և անօրինական ֆինանսավորման մեղադրանքների շարքում։
Ըստ մեղադրանքի՝ Ադամսը անձամբ է խնդրել նվիրատվություններ թուրք մագնատից և և թուրք պաշտոնյայից 2021 թվականի ապրիլին, ընթրիքի ժամանակ։
Քաղաքապետի դատավարությունը կսկսվի ապրիլի 21-ին, իսկ թուրք մագնատի դատավճիռը կկարդացվի օգոստոսին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում