Օնլայն տաքսիների վարորդներն այսօր Հրազդանի կիրճում դուրս են եկել բողոքի ակցիայի։ Նրանք բողոքում են գազի գներից, սահմանված տարիֆի չափից ու աշխատանքային այլ պայմաններից։
«Վերահսկողություն չկա՝ ոնց են որոշում տարիֆը։ Ինչ-որ ժամերի տարիֆը բարձրացնում են, բայց օրվա ընթացքում պատվերներ են լինում՝ մեզ գումար չի մնում։ Խցանումներով մի ժամ ճանապարհ ես գնում, 1200 դրամ փող ա կանգնում, մեքենայի ծախսերը հանում ես, միջնորդավճարը հանում ես, տակը բան չի մնում»,- Banksnews.am-ի հետ զրույցում ասաց տաքսու վարորդներից մեկը։
Նրա խոսքով՝ իրենք դիմում են Կենտրոնական բանկին ու Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին․
«Գների կայունության հարցով Կենտրոնական բանկն է, հեղուկ վառելիքի մասով բան չի անում, քնում ես, չգիտես՝ զարթնես, գազը ինչքան կլինի, փող կաշխատես, թե չէ։ Մենք տուն ենք պահում, էսքան գումար ենք ներդնում, մեքենա առնում, էդ մեքենան լվանում, տալիս սարքելու, էդ փողը սկի նորմալ չենք հանում»։
Տաքսու վարարոդը նշում է՝ շուտով Երևանում տրանսպորտը թանկանալու է․ տաքսու գներն էլ պետք է ողջամիտ փոփոխության ենթարկվեն․
«Ավտոբուսը դառնումա 300 դրամ, տաքսին հիմա ա 300, է մարդիկ 3 հոգով կնստեն տաքսի, 500 դրամ կտան, կիջնեն, էլ տրանսպորտ չեն նստի, ինչներին ա պետք»։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում