Ամփոփենք 2024թ․ տնտեսական դաշտում արձանագրված արդյունքները՝ նախ և առաջ անդրադառնալով մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող տնտեսական ակտիվության ցուցանիշին (ՏԱՑ) ։
ՏԱՑ-ի աճի դանդաղումը, բացասական միջակայքը կամ զրոյական մակարդակը խոսում են տնտեսությունում ոչ այնքան բարենպաստ միջավայրի ձևավորման մասին։ Այդուհանդերձ, ՏԱՑ-ին զուգահեռ նաև պետք է հաշվի առնել այլ ցուցանիշներ ևս, օրինակ` իրական ՀՆԱ-ի աճը։
Արտահանման ծավալները նվազել են շուրջ 49%-ով. Ի՞նչ են փաստում ցուցանիշները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2024թ․ 2023թ․ համեմատ ՏԱՑ-ը կազմել է 8%.
Վերջինս համադրության մեջ դնելով 2022թ և 2023թ հետ`արձանագրում ենք, որ 2022թ․-ին 2021թ․ համեմատ տնտեսության ակտիվության ցուցանիշը հաստատվել է 14․2%, իսկ 2023թ․-ին 2022թ․ համեմատ՝ 9․8% մակարդակում։ Ստացվում է` 2024թ․ արձանագրված ՏԱՑ-ն ավելի ցածր է, քան 2023թ․ և 2022թ․ ՏԱՑ-ը։
Նկատենք, որ 2022թ և 2023թ․ Հայաստանը փաստացի պատերազմական իրավիճակի մեջ էր և տրամադրվածությունները տնտեսվարողների շրջանում զարգանում էին տվյալ անկայուն իրավիճակին համապատսխան։ Գնալով ավելի հետ՝ արձանագրում ենք, որ ՏԱՑ-ի միակ անկումն արձանագրվել է 2020թ․, ինչը բնական է կորոնավիրուսի համաճարակի և պատերազմի թեժ իրավիճակում։ Գնալով ավելի հետ՝ արձանագրում ենք, որ 8%-ին մոտ ՏԱՑ ունեցել ենք նաև 2017թ․՝ 7,7%, և 2019թ․՝ 7․8%։
Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ՏԱՑ-ն անկման միտում է ցուցաբերել վերջին տարիների ընթացքում, ինչը բավականին մտահոգիչ է, և չի կարելի միանշանակորեն պնդել, որ վերոգրյալի համատեքստում կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը արդյունավետ է եղել 2024թ․-ին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում