Թուրքական ընկերություններն աշխարհի ամենախոշոր զենք արտադրողների ցանկում են

1 Min Read

Ստոքհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SPRI) զենքի համաշխարհային առևտրում տարբեր պետությունների ընկերությունների ունեցած մասնաբաժնի վերաբերյալ զեկույց է հրապարակել։

Զեկույցում նշվել են զենք արտադրող աշխարհի ամենամեծ 100 ընկերությունների անունները, որոնք 2023-ի համեմատ 4․2 տոկոսով ավելացրել են իրենց եկամուտները, ինչի արդյունքում ընդհանուր եկամտի գումարը հասել է 632 մլրդ դոլարի։

Վերոհիշյալ ընկերությունների ցանկում 3-ը թուրքական են, որոնք ևս զգալի չափով ավելացրել են վաճառքից ստացվող եկամտի չափը։

Այսպիսով թուրքական «TUSAŞ», «Aselsan» և «Baykar» ռազմարդյունաբերական ընկերությունների ընդհանուր եկամուտը 2023-ի համեմատ աճել է 24 տոկոսով։

Կիսվեք այս հոդվածով