Կալինինգրադի մարզի շրջափակման փորձը

3 Min Read

Աշխարհը ևս մեկ քայլ է անում դեպի անդունդ, որից դուրս գալու հնարավորությունները խիստ սահմանափակ են լինելու: Աշխարհը այսքան մոտ չի եղել Երրորդ աշխարհամարտին, որքան հիմա:

Երեկ ՌԴ ԱԽՔ-ի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը առանց որևէ տարընթերցումների հայտարարել է, որ ցանկացած հարձակում ՌԴ տարածքներից որևէ մեկի վրա, նշանակում է պատերազմի հայտարարություն ՌԴ-ին և, հետևաբար, Երրորդ աշխարհամարտի սկիզբ:

Այս համատեքստում իրեն տարօրինակ կերպով է պահում Լիտվան, որին թվում է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ է, ուրեմն իրենց ամեն ինչ թույլատրված է: Ընթերցողներին հիշեցնենք, որ վերջերս Լիտվան հայտարարել է, որ փաստացի շրջափակման մեջ է գցում ՌԴ Կալինինգրադի մարզը՝ թույլ չտալով ՌԴ մյուս տարածքներից դեպի Կալինինգրադ պատժամիջոցների տակ ընկած ապրանքների տեղափոխումը:

Այս քայլը չափազանց ծանր են ընդունել ՌԴ-ում և կոչ են անում հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով: Կալինինգրադի շրջափակման մասով Դ. Մեդվեդևը ասել է, որ իրավիճակի չհանգուցալուծման պարագայում ՌԴ պատասխան քայլը կարող է փակել թթվածինը Լիտվայում:

Նկատենք, որ Ռուսաստանը Հայաստան չէ, որն իր տարածքները շռայլորեն բաժանում է հարևանների միջև: ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները Ն. Փաշինյանի նման ուղղակի չեն կարող խիղճները հանգիստ հայտարարել, որ ռուս ժողովրդի տիրապետության տակ գտնվող որևէ մեկ գյուղ կարող է անցնել թշնամու տիրապետության տակ, իսկ մարդիկ պետք է վերաբնակեցվեն:

Վերադառնալով Կալինինգրադի մարզին՝ պետք է հասկանանք, որ ՌԴ-ն չի կարող զիջել այս տարածքը, քանի որ այն կարևոր ռազմավարական նշանակություն ունի երկրի համար.

Նկար 1. Կալինինգրադի մարզի տարածքը

Կալինինգրադի մարզի տարածքը կազմում է մոտ 15 հզր. ք/կմ: Այս տարածքի մեծությամբ Կլինինգրադի մարզը ՌԴ մյուս մարզերի և շրջանների ցուցակում գրավում է 77-րդ հորիզոնականը:

Կալինինգրադի մարզում բնակվում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ.

Նկար 2. Բնակչության թիվը մարզում 2022թ-ի դրությամբ

Մարզի բնակչության թվաքանակը 2022թ-ի դրությամբ կազմել է 1,03 մլն մարդ: Այս ցուցանիշով մարզը ՌԴ մյուս մարզերի և շրջանների ցուցակում գրավել է 50-րդ հորիզոնականը: Բնակչության մեջ հայերի մասնաբաժինը կազմում է 1.1%:

Մեծամասնություն են ռուսները՝ 86.4%: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Ուկրաինացիները և Բելառուսները համապատասխանաբար 3.7% և 3.6% մասնաբաժիններով: Շրջափակմամբ սպառնացող լիտվացիների մասնաբաժինը մարզում կազմում է 1.1%: Մարզում բնակչության խտությունը կազմում է մոտ 68 մարդ 1 ք/կմ-ի վրա:

Կալինինգրադի մարզը հարուստ է տարբեր օգտակար հանածոներով.

Նկար 3. Սաթի պաշարները Կալինինգրադի մարզում

Աշխարհի սաթի պաշարների 90%-ը գտնվում է Կալինինգրադի մարզում: Մարզը նաև ունի նավթի հանքավայրեր, ինչպես նաև այլ օգտակար հանածոներ: Գյուղատնտեսական նշանակության հողեր, ինչպես նաև ծով:

Անդրադառնալով մարզի տնտեսական ցուցանիշներին փաստենք, որ մարզի ՀՆԱ-ի ծավալները կազմեում են $8.6 մլրդ: Վերջինովս մարզը զբաղեցնում է 49-րդ հորիզոնականը:

Share This Article
Թողնել մեկնաբանություն