Առաջին Tesla Cybertruck-ը փիկապն արդեն շուկայում է

1 Min Read

Ռուսաստանում հայտնվել է Tesla-ի առաջին էլեկտրական Cybertruck փիկապ բեռնատարը,РБК-ին հայտնել են Tesla-ն Ռուսաստան առաքող ընկերությունից։

Մեքենայի արժեքը տատանվում է 57.390 դոլարից մինչև 96.390 դոլար (5.3 միլիոնից մինչև 9 միլիոն ռուբլի)

«Մոսկվայում գտնվող Tesla ակումբի հիմնադիր և ղեկավար Ալեքսեյ Էրեմչուկը Tesla Cybertruck-ն առաքել է Ռուսաստան»,- հայտնել են ընկերությունից:

Էրեմչուկն այս մեքենան առաջին անգամ ցուցադրել է սոցցանցերում 2024 թվականի փետրվարին, երբ Tesla Cybertruck-ը դեռ գտնվում էր ԱՄՆ-ում։

Նա նշել է, որ Cybertruck գնելիս նրանք պայմանագիր են կնքում ամերիկացիների հետ, որով պարտավորվում են վճարել 50 հազար դոլար տուգանք, եթե  մեքենան վաճառեն մեկ տարվա ընթացքում։

Tesla-ն ներկայացրել է Cybertruck-ի նախատիպը 2019 թվականին: Ընկերության հիմնադիր Իլոն Մասկը Լոս Անջելեսում կայացած շնորհանդեսի ժամանակ ասել է, որ մեքենայի թափքը պատրաստված է չժանգոտվող պողպատից, մեքենայի ապակիներն էլ զրահապատ են։

Արտադրության մեկնարկը նախատեսված էր 2021 թվականին, սակայն հետաձգվեց մինչև 2022 թվական։ 2022 թվականի հունվարին Tesla-ն կրկին հետաձգեց արտադրության մեկնարկը մինչև 2023 թվական։

 

 

TAGGED:
Share This Article