ԱՄՆ-ում սպասվում է կորպորատիվ հարկի դրույքաչափի իջեցում

1 Min Read

Թրամփի առաջարկած հարկերի կրճատումը առաջիկա տարիներին կհանգեցնի բաժնետոմսերի գների զգալի աճին. այսպիսի եզրակացության են եկել Wall Street-ի փորձագետները:

Թրամփը ցանկանում է կորպորատիվ հարկի դրույքաչափը 21%-ից իջեցնել 15%-ի։

Goldman Sachs-ում կարծում են, որ հարկերի կրճատումը կարող է առաջիկա երկու տարում S&P 500-ի ընկերությունների շահույթը ավելացնել ավելի քան 20%-ով:

Goldman Sachs-ը կանխատեսում է, որ S&P 500-ի մեկ բաժնետոմսի շահութաբերությունը 2025 թվականին կաճի 11 տոկոսով, իսկ 2026 թվականին՝ 7 տոկոսով՝ հասնելով 288 դոլարի՝ մեկ բաժնետոմսի դիմաց:

Նրանց գնահատմամբ՝ կորպորատիվ հարկի դրույքաչափի յուրաքանչյուր 1% նվազում կարող է մեկ բաժնետոմսի շահութաբերությունը ավելացնել մոտ 1%-ով։

 

Կիսվեք այս հոդվածով