Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը. բեռնատարների վարորդները փորձել են փախուստի դիմել

1 Min Read

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մ․ Եղեգնուտ-Արևիկ գյուղերի աջակողմյան հատվածում հայտնաբերել են ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանման դեպք։

Ինչպես հայտնել են տեսչական մարմնից, տարածքում ապօրինի ավազակոպիճ դուրս բերող ծանր տեխնիկայի և ավազակոպիճով բեռնված երկու բեռնատարների վարորդները փորձել են դիմել փախուստի։

Տեսչական մարմնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ համատեղ միջոցառման արդյունքում իրավախախտները հայտնաբերվել են։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Կիսվեք այս հոդվածով