«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ,
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում որոշվել է նոյեմբերի 19-ի ավագանու հերթական նիստում ներկայացնել արտոնությունների փաթեթ ՝ հանրային տրանսպորտից օգտվողների համար։
Հիշեցնեմ՝ դեռևս գարնանը հայտարարվել էր, որ արտոնությունների փաթեթը ներկայացվելու է մինչև միասնական տոմսային համակարգի ամբողջական գործարկումը »,- գրել է Կոստանյանը: