Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան

0 Min Read
Իրանի Կարմիր մահիկի մարդասիրական օգնությունը տեղափոխող բեռնատարները հատել են հայ-իրանական սահմանը:
Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:
«Իրանի Կարմիր մահիկը, լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության գործընկեր, առաջարկել է աջակցություն Լոռու մարզի աղետից տուժած քաղաքացիներին»,- հայտնել են ընկերությունից։
Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն: Բեռտնատարները Երևանում դիմավորելու են Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներն ու Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանը։
Share This Article