Աշխարհը թևակոխում է նոր ժամանակաշրջան, որը պայմանավորված է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձով։
Աշխարհը մեծ ակնկալիքներ ունի ԱՄՆ նախագահից, քանի որ տեղի ունեցող իրադարձությունները մտել են վտանգավոր փուլ, և իրավիճակը շտկելու համար հաշվարկված քայլեր և խիզախություն է պետք։
Պետք է խոստովանել, որ Դոնալդ Թրամփը դեռևս չէր դարձել նախագահ, սակայն կարողանում էր ազդեցություն ունենալ համաշխարհային քաղաքականության վրա։ Թրամփն այնպիսի թեզեր է առաջ քաշել, որոնք իրագործելու պարագայում ոչ միայն կփոխվի իրավիճակն ԱՄՆ-ում, այլև աշխարհի տարբեր անկյուններում։
Թրամփի առաջին հրամանագրերով 90 օրով դադարեցվել է արտաքին օգնության բոլոր ծրագրերը
Այս համատեքստում շատերին է հուզում նաև, թե որքան գումար է ծախսվել թե՛ Թրամփի և թե՛ ԱՄՆ վերջին նախագահների երդմնակալության արարողությունների համար․
Այս առումով արձանագրում ենք, որ Դոնալդ Թրամփի ներկայիս երդմնակալության համար վերջինիս թիմը կարողացել է հավաքագրել շուրջ $200 մլն: Սա «ամենաթանկ» երդմնակալությունն է։
Նկատենք, որ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի երդմնակալության համար հնարավոր է եղել ևս հսկայական գումար հավաքագրել՝ $106մլն, որում հատկապես շոշափելի է եղել խաղատների տիրակալ Շելդոն Ադելսոնի ներդրումը՝ $5 մլն։
«Ամենաէժան» երդմնակալությունները պատկանում են նախագահ Քլինթոնին, որի դեպքում հավաքագրվել է ընդհանուր առմամբ $53 մլն։
Նախագահներ Օբամայի և Բուշի երդմնակալության համար ներգրավված գումարները իրարից շատ չնչին են տարբերվում։ Իսկ նախկին նախագահ Բայդենի միակ և վերջին երդմնակալության կազմակերպման համար հատկացվել է $62 մլն։ Հետաքրքիր է, որ Բայդենի երդմնակալության ֆոնդում ծանրակշիռ դերակատարում են ունեցել Lockheed Martin և Boing կորպորացիաները։ Բացի այդ՝ Բայդենի երդմնակալության արարողությունն անցել է սահմանափակ պայմաններում՝ քովիդ-19 համավարակի պատճառով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում