Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում.
- կացության կազմակերպման ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․54 մլն դրամ տուգանք,
- hագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․3 մլն դրամ տուգանք,
- հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․2 մլն դրամ տուգանք,
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է 3.35 մլն դրամ տուգանք,
- հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 17 մլն դրամ տուգանք,
- մթերային խանութում 6 հարկ վճարողի մոտ 6 դեպքով արձանագրվել է շուրջ 12.47 մլն դրամ տուգանք,
- սպորտի, զվարճության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․83 մլն դրամ տուգանք,
- տնտեսական ապրանքների խանութում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․84 մլն դրամ տուգանք։
Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 14 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 213 հարկ վճարողների ցանկը։