Մտադիր ենք հասնել նրան, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ տարեկան 10 մլն մարդ սպասարկեն. Սանոսյան

1 Min Read

Հայաստանը վերացրել է Եվրամիության ավիացիոն անվտանգության գործակալության հայտնաբերած 41 թերություններից 40–ը. վերջին թերության շտկումից հետո հերթական աուդիտի նպատակով կհրավիրի եվրոպացի գործընկերներին: 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հույս է հայտնել, « որ բոլոր շտկումներն իրենց ի ցույց կդնենք և կկարողանանք հայկական ավիաուղիների դեպի Եվրոպա թռչելու հնարավորություն ունենալ»,–ասաց Սանոսյանը:

Անդրադառնալով  ենթակառուցվածքների զարգացմանը՝ նա նշել է, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում ենթակառուցվածքների բարելավման արդյունքում ունենալ այնպիսի պայմաններ, որ տարեկան սպասարկեն 10 մլն ուղևոր:

«Բավականին ժամանակ է՝ ունենք աշխատանքային խումբ, բանակցում ենք «Զվարթնոց»–ի մեր գործընկերների հետ: Որոշ կետեր համաձայնեցնելով գնում ենք, որ կարողանանք ունենալ նոր ներդրումային մեծ ծրագիր, որը կբերի «Զվարթնոց»–ում և «Շիրակ»–ում մի շարք ենթակառուցվածքների բարելավմանը: Իսկ մեր թիրախն ու նպատակն է ունենալ այնպիսի պայմաններ, որ կարողանանք 10 մլն մարդ սպասարկել մեր օդանավակայաններում»,–ասել է նա:

Կարևորելվել է ներքին չվերթների ակտիվացումը և նշվել, որ մտադրություն կա Կապանի օդանավակայանը դարձնել տարածաշրջանային՝ հարևան երկրներ քաղաքներ սպասարկող  օդանավակայան:

Կիսվեք այս հոդվածով