Արհեստական բանականությունը (ԱԲ) մեծ արագությամբ ներթափանցում է մարդկանց կյանքի բոլոր բնագավառներ։ ԱԲ-ն այնպիսի հեղափոխություն է, որն ի զօրու է փոխել մեր բոլոր պատկերացումները ժամանակակից զարգացումների մասին գրեթե բոլոր ոլորտներում։
Արհեստական բանականության պատրաստվածության համար հաշվի են առնվում թվային ենթակառուցվածքը, մարդկային կապիտալի հնարավորությունները, տեխնոլոգիական նորարարությունների մակարդակը, ինչպես նաև իրավական մեխանիզմները։
Այս բոլորի համադրմամբ հաշվարկվել է արհեստական բանականության պատրաստվածության համաթիվը ավելի քան 100 երկրի պարագայում․
Արդյունքում պարզվել է, որ 2023թ․ արհեստական բանականության ներդրմանն ամենապատրաստ երկիրը Սինգապուրն է, որի արհեստական բանականության պատրաստվածության համաթիվը կազմում է 0․80 բալ։
Համաթիվը որքան մոտ է 1-ին, այնքան երկիրը ավելի է պատրաստված արհեստական բանականության ներդրմանը։
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են հայտնվել Դանիան, Նիդերլանդները և ԱՄՆ-ը, որոնց պարագայում համաթիվը կազմել է համապատասխանաբար 0․78, 0․77 և 0․77։
Նկատենք, որ բերված ցուցակում բացակայում է այսպես կոչված գլոբալ հարավի՝ Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և այլ որևէ երկիր։
Հարց է առաջանում, եթե ԲՐԻԿՍ անդամ պետությունները հավակնում են աշխարհում առաջատար դիրքերի և հատկապես ցանկանում են ցույց տալ իրենց առավելությունը Մեծ յոթնյակի երկրների նկատմամբ, ապա արդյոք Մեծ յոթնյակի տեխնոլոգիական զարգացման առաջանցիկ տեմպերը չեն խոչընդոտի ԲՐԻԿՍ-ի երկրների նպատակների իրականացմանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում