Ինչպես է բաշխվում ԵՄ բյուջեն անդամ երկրների միջև. Որ երկրներն են ավելի մեծ գումարներ վճարում

3 Min Read

Ցանկացած խոշոր միությունում, որտեղ առկա են  բազմաթիվ անդամներ, վեճեր են առաջանում այն հարցի շուրջ, թե ով ում հաշվին է ապրում։ Օրինակ, Եվրամիությունում կան բազմաթիվ մեծ և փոքր երկրներ, որոնք ԵՄ բյուջե են մուտքագրում գումարներ և մյուս կողմից ԵՄ բյուջեից գումարներ են ստանում։


ԵՄ-ն նախատեսում է արգելել Չինաստանում սուպերհամակարգիչների և չիպերի ստեղծումը


Ենթադրելի է, որ ԵՄ խոշոր ռեսուրսներով պետությունները մեծ հավանականությամբ ավելի շատ կլցնեն ԵՄ բյուջեն, քան կտանեն բյուջեից, սակայն այստեղ կա որոշակի անհարթություն, որը վերաբերում է այն հարցին, թե ինչպես կարելի է այս հանգամանքը բացատրել սովորական քաղաքացիներին։

Ընդ որում՝ եվրոպացիների նյարդերի վրա մեծ ազդեցություն թողած բրեքսիթի/Միացյալ Թագավորության հեռացումը Եվրոպական միությունից/ պատճառներից մեկը հենց այս հարցն էր։ Մեծ Բրիտանիան ավելի շատ տալիս էր, քան ստանում էր։ Փաստացի ստացվում էր, որ ԵՄ երկրների մի մասի հաշվին գոյատևում են մյուսները։ Բրիտանացիներն ավելի շատ գումարներ էին ակնկալում ԵՄ բյուջեից։ Իսկ բյուջեն, պարզ է,  այդքան էլ ճկուն չէ:

Այս առումով զարմանալի է եվրոպացի հարկատուների հանգստությունը, երբ ԵՄ-ն միլիարդավոր դոլարների օգնություն է ցուցաբերում ՈՒկրաինային՝ առանց հաշիվ տալու, թե այդ գումարներն ուր են գնում և որքանով են արդյունավետ ծախսվում։ Նկատենք, որ այս հարցը առկա է նաև ՆԱՏՕ-ում, որտեղ ԱՄՆ ֆինանսական ներգրավվածությունն անհամեմատ մեծ է, և դրա հետ համաձայն չէր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Նման խնդիրներ կան նաև ԵՏՄ-ում։

  Սակայն,  որ ԵՄ-ում կան երկրներ, որոնք իրապես առավել մեծ հնարավորություններ ունեն, սակայն ԵՄ բյուջեից ավելի շատ գումարներ են կորզում։

Մեր ընթերցողներին մի կողմից ներկայացնենք ԵՄ այն երկրները, որոնք ավելի շատ են վճարում ԵՄ բյուջե, քան վերցնում և մյուս կողմից նրանց, ովքեր ավելի շատ վերցնում են, քան տալիս․

Գծապատկեր 1․ ԵՄ բյուջեն առավելապես համալրողները և ծախսողները

Ինչպես և սպասվում էր, Գերմանիան ավելի շատ գումար է տալիս, քան ստանում է։ Այս երկրի պարագայում ԵՄ բյուջե մուտք արած գումարների և բյուջեից ստացված գումարների տարբերությունը կազմել է դրական մեծություն՝ €25,6 մլրդ։

ԵՄ -ն պահող հաջորդ խոշոր երկիրը Ֆրանսիան է, որի դեպքում բյուջեի մուտքերի և ելքերի տարբերությունը ևս դրական է և կազմում է €12,4 մլրդ։

Ինչպես նկատում ենք երրորդ հորիզոնականում է Նիդերլանդները՝ մոտ €7 մլրդ ցուցանիշով։

Մյուս կողմից տեսնում ենք այն երկրները, որոնք ԵՄ բյուջե ավելի քիչ գումարներ են մուտք անում, սակայն ստանում են ավելի շատ։

Այս դեպքում առաջին տեղում է Լեհաստանը՝ -€11,9մլրդ։ Նկատենք, որ Լեհաստանը ԵՄ խոշորագույն անդամ պետություններից է, սակայն հանդիսանում ԵՄ բյուջեի հիմնական սպառողներից մեկը։ Պատահական չէ, որ Լեհաստանը միշտ համարել են Եվրոպայի բորենին։

ԵՄ բյուջեն «խժռող» մյուս պետությունը Հունաստանն է՝ -€4,3 մլրդ։

Երրորդ հորիզոնականում է Հունգարիան՝ -€4,2 մլրդ ցուցանիշով։ Վերոնշյալ բոլոր երկրներն էլ ունեն հսկայական ռեսուրսներ և ազդեցություն Եվրոպայում, սակայն միևնույն ժամանակ հանդիսանում են ԵՄ բյուջեի հիմնական շահառուները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով