Բրնձի գնի ռեկորդային աճ՝ Ճապոնիայում

1 Min Read

Տոկիոյում բրնձի գինը հոկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 62,3%-ով։

Սա ամենաբարձր ցուցանիշն է 1971 թվականից ի վեր։ Դա պայմանավորված է պարարտանյութերի գների և աշխատուժի թանկացմամբ:

Օգոստոս-սեպտեմբերին Տոկիոյի խանութներում բրնձի դեֆիցիտ էր նկատվում։ Նախ բրինձը ամբողջովին անհետացել է խանութների դարակներից, այնուհետև յուրաքանչյուր գնորդի թույլատրվում էր գնել միայն մեկ տուփ բրինձ։

Հոկտեմբերին, երբ բրինձը կրկին հայտնվեց բավարար քանակությամբ, գնորդներին տհաճ անակնկալ էր սպասվում՝ նախորդ տարվա գների համեմատ դրա գինը միջինը թանկացել էր մոտ մեկուկես անգամ։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով