Ռուսաստանը ամերիկյան դոլարին այլընտրանք է որոնում

1 Min Read

Կազանում ԲՐԻԿՍ-ի ղեկավարների ընդլայնված կազմով նիստին Պուտինն ասել է, որ իրենք ամերիկյան դոլարին այլընտրանք են որոնում` ընդգծելով, որ դա ամենևին էլ պայքար չէ այս արժույթի դեմ: 

«Մենք չենք հրաժարվում, չենք պայքարում դոլարի դեմ, բայց եթե մեզ թույլ չեն տալիս աշխատել դրա հետ, ի՞նչ պետք է անենք, ստիպված ենք այլընտրանք փնտրել, ինչն էլ անում ենք»,- ասել է Պուտինը:

Ռուսաստանի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դոլարն օգտագործվում է որպես քաղաքական նպատակներին հասնելու զենք:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով