Վրաստանում առաջին նավթավերամշակման գործարանը կբացվի 2025 թվականի մարտին:
Վերամշակման գործարանը կկառուցվի երկրի արևմուտքում գտնվող Խոբի մունիցիպալիտետի Կուլևի գյուղում։ Գործարանի շինարարությունը կիրականացնի Black Sea Petroleum ընկերությունը, ընդհանուր առմամբ, ծրագրում կներդրվի 700 մլն դոլար։
Սկզբում այստեղ աշխատանքի տեղավորվելու է 500 մարդ։ Ծրագրի համաձայն՝ գործարանի հզորությունը կկազմի տարեկան 1,2 մլն տոննա՝ մինչև 4 մլն տոննա ավելացնելու հեռանկարով։
«Մինչև 2028 թվականի վերջը գործարանում ամբողջությամբ կներդրվի հում նավթի և նավթամթերքի բարձր վերամշակման տեխնոլոգիա։ Արտադրանքը կարտահանվի Եվրոպա և այլ շուկաներ: Շինարարության առաջին փուլը կարժենա 110 մլն դոլար»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում