Աշխարհը բախվելու է խոշոր բանանային ճգնաժամի։ Դրա պատճառը Էկվադորում արթնացած հրաբուխն է. բանանի հսկայական պլանտացիաներն ավերված են։
Էկվադորցի ֆերմերները հսկայական կորուստներ են կրում, քանի որ արդեն իսկ վերացել է բանանի բերքի ավելի քան 30%-ը։ Էկվադորը բանանի հիմնական մատակարարն է դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք։ Անշուշտ, այս պայմաններում բանանի գներն աճման միտում կունենան։
Բանանի համաշխարհային արտահանման ծավալները 2023թ․ 2022թ․ համեմատ աճել են 6․7%-ով՝ հաստատվելով $14․4 մլրդ մակարդակում։
Բանանի ներմուծման ծավալները 2023թ․ 2022թ․ համեմատ աճել են 6․6%-ով՝ հասնելով $17 մլրդ մակարդակին։
Արտահանման և ներմուծման ծավալներում 2023թ․ զգալի մասնաբաժին ունեցող առաջատար 5 երկրների ցանկին կարող ենք ծանոթանալ ստորև․
2023թ․ դրությամբ բանանի արտահանմամբ առաջին հորիզոնականում է հայտնվել Էկվադորը, որին պատկանում է արտահանման ծավալների մոտ 26%-ը, երկրորդում՝ Ֆիլիպինները մոտ 9%, իսկ երրորդում՝ Կոստա Ռիկան մոտ 8% մասնաբաժիններով։
Բանանի ներմուծման ծավալներով առաջատար երկիր է ԱՄՆ-ն, որին բաժին է ընկնում բանանի ներմուծման ծավալների մոտ 19%-ը։ Բանանի ներմուծման ծավալներով երկրորդ տեղում է Գերմանիան` մոտ 7%, իսկ երրորդ տեղում՝ Չինաստանը 6% մասնաբաժնով։
Այսպիսով, կարելի է եզրահանգել, որ եթե մոտակա ամիսներին Էկվադորում իրավիճակը շարունակի լարված մնալ, բանանի գներն աճ կարձանագրեն, և այդ աճի ալիքը, ամենայն հավանականությամբ, չի շրջանցի նաև Հայաստանը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում