«Ուկրաինան երախտապարտ է այս աջակցության համար։ Մեզ անհրաժեշտ է, որ, չնայած աշխարհում ցանկացած քաղաքական սպառնալիքի, Ուկրաինան կարողանա հետևողականորեն պաշտպանել իր ինքնիշխանությունը, իր անկախությունը»,– ասել է Զելենսկին` ի պատասխան Սպիտակ տան որոշման։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի համար նախապատրաստվում է ֆինանսավորման ևս մեկ փաթեթ՝ 800 միլիոն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում