Թբիլիսիում բացվել է ամենամեծ քաղաքային այգին։
Այն գտնվում է Թեմկա թաղամասում և զբաղեցնում է 25 հա տարածք։ Տարածքում տնկվել է տարբեր տեսակի 75 հազար բույս, իսկ կատարված աշխատանքների արժեքը կազմել է ավելի քան 39 մլն լարի (14,3 մլն դոլար), հայտնում են քաղաքապետարանից։
Այգին ունի փոքրիկ ֆուտբոլի մարզադաշտ, բասկետբոլի խաղահրապարակ, սքեյթ այգի, լճեր, շների այգի, երեխաների համար նախատեսված տարածքներ, հետիոտնային կամուրջներ, հեծանվային ուղիներ և շատ ավելին: