Թրամփը շարունակում է մաքսատուրքեր սահմանել

1 Min Read

Նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հաստատել է, որ իր վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում կանադական և մեքսիկական ապրանքների վրա։ Նա նաև հրաման է ստորագրել չինական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը կրկնապատկելու մասին՝ 10%-ից մինչև 20%-ի այն պատճառով, որ Վաշինգտոնի պնդմամբ, Պեկինը բավարար միջոցներ չի ձեռնարկել սինթետիկ ափիոնային ֆենտանիլի մաքսանենգության դեմ, որոնք մուտք են գործում ԱՄՆ: Միաժամանակ Թրամփը կարծիք է հայտնել, որ Չինաստանը «շատ խիստ չի արձագանքի» պաշտպանիչ մաքսատուրքերի կիրառմանը։

ԱՄՆ վարչակազմը 25% մաքսատուրքեր է սահմանում Կանադայից և Մեքսիկայից գրեթե բոլոր ապրանքների վրա և բարձրացրել Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը։ Ինչպես նշում է Bloomberg-ը, մաքսատուրքերը կսահմանվեն տարեկան մոտ 1,5 տրիլիոն դոլար ընդհանուր արժողությամբ ներկրվող ապրանքների վրա։

25 տոկոս դրույքաչափը չի ազդի կանադական էներգետիկ արտադրանքի վրա, որոնց վրա կգործեն 10 տոկոս տուրքեր: Ամերիկյան իշխանությունները ձեռնարկում են այս բոլոր միջոցները՝ կապված ԱՄՆ թմրանյութերի և անօրինական ներգաղթյալների անընդունելի, Վաշինգտոնի կարծիքով, հոսքերի հետ։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով