Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը ի՞նչ թվեր է գրանցել

1 Min Read

Ընթացիկ տարվա երեք եռամսյակների արդյունքներով` Ռուսաստանը Ադրբեջանի առևտրային գործընկերների շարքում երրորդն է Իտալիայից և Թուրքիայից հետո։

Ադրբեջանական մամուլը գրում է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 3,499 միլիարդ դոլար, ինչը 11,6 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 3,134 մլրդ դոլար։

Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում ադրբեջանական արտադրանքի արտահանումը Ռուսաստան կազմել է 859,311 մլն դոլար՝ կրճատվելով 0,5%-ով։ Միաժամանակ, Ռուսաստանի Դաշնությունից Ադրբեջան ապրանքների ներմուծումն աճել է 16,3%-ով՝ կազմելով 2,639 մլրդ դոլար։

Ռուսաստանի Դաշնության հետ առևտրային գործարքներն այս ժամանակահատվածում կազմել են Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության 10,14%-ը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի վերջին Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա համեմատ աճել է 17,5%-ով և կազմել 4,358 մլրդ դոլար։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով