Netflix սթրիմինգային հսկայի բաժնետոմսերի գները շաբաթվա սկզբին նվազել են ավելի քան 6%-ով

1 Min Read

Netflix սթրիմինգային հսկայի բաժնետոմսերի գները շաբաթվա սկզբին նվազել են ավելի քան 6% – ով, ավելացնելով այս տարվա առանց այն էլ մեծ կորուստը, այն բանից հետո, երբ Wall Street-ի վերլուծաբաններից մեկը դարձել է ավելի զգուշավոր ընկերության բիզնես հեռանկարների հարցում և զգուշացրել, որ բաժնետոմսերը կարող են դժվարություններ ունենալ մինչև տարեվերջ: Հայտնում է Forbes-ը։

Չնայած վերջին շաբաթների վերականգնմանը, Netflix-ի բաժնետոմսերը երկուշաբթի օրը S&P 500-ի վատագույնների շարքում են հայտնվել՝ իջնելով ավելի քան 6%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց ընդամենը $ 226-ի:

CFRA Research-ի հետազոտությունների գծով տնօրեն Քենեթ Լեոնի խոսքով ՝ հուլիսի կեսերին նվազագույնի հասնելուց հետո, Netflix-ի բաժնետոմսերը, հավանաբար, մինչև 2022 թվականի վերջը «հետ կմնան» շուկայից:

Share This Article