Tesla-ն երկուշաբթի ավարտեց Շանհայի իր գործարանում արտադրական հզորությունների ընդլայնումը: Այս մասին ասված է Շանհայի կառավարական հարթակում տեղադրված հայտարարության մեջ, որը նախատեսված է ընկերությունների կողմից էկոլոգիական բնույթի տեղեկատվության բացահայտման համար։ Հայտնում է Reuters-ը։
Tesla-ն սեպտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 30-ը կփորձարկի ընդլայնված արտադրական հզորությունները, ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը, Tesla-ն ավելացնում է արտադրությունը՝ Շանհայի գործարանում Model 3 և Model Y մեքենաների արտադրությունը շաբաթական մոտ 2200 միավորի հասցնելու համար:
Tesla-ն չի պատասխանել Reuters-ի՝ հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին:
Հիշեցնենք, անցյալ տարվա նոյեմբերին չինական Beijing Daily հրատարակությունը հայտնել էր, որ ամերիկյան ավտոարտադրողը նախատեսում է ներդնել մինչև 1,2 միլիարդ յուան (170 միլիոն դոլար)՝ Շանհայի իր գործարանում արտադրական հզորությունների ընդլայնման գործում, որտեղ դրա շնորհիվ պետք է ստեղծվի ևս 4000 նոր աշխատատեղ:
Հրատարակության տվյալներով՝ այս նախագիծն ի սկզբանե նախատեսված էր ավարտել ապրիլին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում