Բրիտանիայի տնտեսությունը՝ թագուհի Եղիսաբեթ II-ի մահից հետո

2 Min Read

Եղիսաբեթ II թագուհին Մեծ Բրիտանիայի ամենաերկար կառավարած միապետն էր աշխարհում: Թագուհու տարիքն ավելի լավ պատկերացնելու համար նշենք, որ նա ընդամենը 13 տարեկան էր, երբ սկսվեց 2-րդ համաշխարհային պատերազմը, այլ կերպ ասած, վերջինիս կյանքը ձգվում է Ադոլֆ Հիտլերի ռեժիմից մինչև COVID-19 համաճարակը:

Նորին Մեծության մահը մի իրադարձություն է, որն անխուսափելիորեն կազդի բրիտանական տնտեսության վրա՝ արժենալով միլիարդավոր ֆունտ ստերլինգներ

Ըստ Grunge-ի տեղեկատվության՝ կտպագրվի նոր արժույթ, կփոխվեն անձնագրերը, զինվորական հանդերձանքը և պետական ​​օրհներգը: Վերջիններիս փոփոխությունը կապված է նոր առաջնորդի իշխանության գալով, քանի որ դրանք կրում են տվյալ պահին գահակալողի անունը կամ պատկերը։

 

Թագուհու մահվան պատճառով որոշ բիզնեսների, բանկերի և  ֆոնդային շուկայի փակվելը՝ որպես հարգանքի նշան, կլինի առաջին խոշոր հարվածը Մեծ Բրիտանիայի տնտեսության: 

Իսկ Չարլզ թագավորի թագադրման արարողությունը, որն ըստ ավանդույթի՝ կկայանա մեկ տարվա ընթացքում, պատճառ կդառնա բանկերի և  ֆոնդային շուկայի երկրորդ անգամ փակվելուն։

 

Ենթադրվում է, որ սգո 12 օրերի ընթացքում որոշ ժամանակով կդադարեցվեն նաև ժամանցային բոլոր հաղորդումները, ինչպես նաև կատակերգական ներկայացումները, համերգներն ու զվարճալի շոուները: Սրա հետևանքով ժամանցի ոլորտը ևս կկրի հսկայական ֆինանսական կորուստներ:  

Այսպիսով, ըստ վիճակագրական որոշ տվյալների, վերոհիշյալ բոլոր փոփոխությունները և հուղարկավորության ծախսերը միասին բրիտանական տնտեսությանը կբերեն 1,6-7 միլիարդ դոլարի վնաս: Ինչն իր հերթին, Միացյալ Թագավորությունից բացի, կանդրադառնա ամբողջ աշխարհի վրա:

 

Share This Article
1 Comment