Նվազել են Թուրքիայից Ադրբեջան կաշվե իրերի արտահանման ծավալները

1 Min Read

Թուրքիայի առևտրի նախարարությունը տվյալներ է հրապարակել 2024-ի հունվար-սեպտեմբերին  Թուրքիայի կաշվե իրերի արտահանման ծավալների վերաբերյալ։  Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ընդհանուր առմամբ այս տարի Թուրքիայի կաշվե իրերի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 21.3%-ով՝ հասնելով 1 մլրդ 167 մլն դոլարի։

Միջանկյալ նշենք, որ Թուրքիան 2023-ի սեպտեմբերից մինչև 2024-ի սեպտեմբեր արտահանել է 1 մլրդ 541 մլն դոլարի կաշվե արտադրանք։

Մասնավորապես նշվում է, որ 2024-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  17%-ով նվազել է Թուրքիայից Ադրբեջան կաշվե ապրանքների արտահանման ծավալները՝ կազմելով` 12.6 մլն։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով