Միայն հուլիս ամսին վիրավորների թիվը կազմել է 674. ՃՏՊ-ների թվաքանակն ու հետևանքները 2023թ. հունվար-հուլիսին

12 Սեպտեմբերի, 2023
2 Min Read
Միայն հուլիս ամսին վիրավորների թիվը կազմել է 674. ՃՏՊ-ների թվաքանակն ու հետևանքները 2023թ. հունվար-հուլիսին

Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարները շարունակում են ցնցել իրենց ողբերգական հետևանքներով։ Անշուշտ, ՃՏՊ-ների պատճառները տարբեր են, սակայն խիստ կարևոր է նաև ճանապարհների` պատշաճ ձևով կահավորումը: Երևանից դուրս իրավիճակը սարսափեցնող է. չկան որակյալ ճանապարհներ, համապատասխան գծանշումները չեն երևում կամ չկան, նաև հնամաշ մեքենաների առկայությունը Երևանում իրավիճակը նույնպես բարդ է:

Երևանի որոշ փողոցներում վիճակը նույնպես վատթար է. փորված ու չլցված փոսերը երբեմն ՃՏՊ-ների պատճառ են դառնում։


Հայաստանի անբարեկարգ ճանապարհներն ու ՃՏՊ-ների թվի աճը. պատկերը՝ 2023թ. հունվար-ապրիլին


Ընդհանրապես նման անմխիթար իրավիճակում Երևանի ճանապարհները թողնելու համար Երևան քաղաքի իշխանությունները պետք է փոխհատուցում տան երևանցիներին՝ ավտոմեքենաները և առողջությունը վերականգնելու համար:

Ինչևէ,  ՃՏՊ-ների մասին բավականին համապարփակ տեղեկատվություն են տալիս հետևյալ վիճակագրական տվյալները.

2023թ-ի հունվար-հուլիսին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ների թվաքանակն աճել է 10.2%-ով՝ հաստատվելով 2,523 միավոր մակարդակում:

2023թ-ի միայն հուլիս ամսին ՃՏՊ-ների թվաքանակը կազմել է 428 միավոր: Վերջինս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 8.6%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 1.2%-ով:

2023թ-ի հունվար-հուլիսին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ վիրավորների թվաքանակն աճել է 9.7%-ով՝ հաստատվելով 3,593 մարդ մակարդակում: 2023թ-ի միայն հուլիս ամսին վիրավորների թվաքանակը կազմել է 674 մարդ: Վերջինս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 13.7%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 12.3%-ով:

2023թ-ի հունվար-հուլիսին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՃՏՊ-ների պատճառով արձանագրված  մահացածների թվաքանակն աճել է 11.3%-ով՝ 177 մարդ:

2023թ-ի միայն հուլիս ամսին ՃՏՊ-ների հետևանքով հաստատված մահերի թիվը կազմել է 31 մարդ: Վերջինս նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 47.6%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 10.7%-ով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
9 Comments