Կրակն այս պահին մարված է. Ցուցուլյան

1 Min Read

Կրակն այս պահին մարված է, իրականացվում են հետհրդեհաշիջման՝ հովացման, տարածքի մաքրման աշխատանքներ: Այդ մասին լրագրողներին ասաց ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ փոխնախարար Կամո Ցուցուլյանը՝ անդրադառնալով «Դոմուսում» բռնկված հրդեհին:

«Մենք առաջին իսկ պահից հայտարարել ենք կրակի բարդության 2-րդ աստիճան, հետո հայտարարել ենք 3-րդ աստիճան: Բերվել են միանգամից 17 մարտական հաշվարկ և լրացուցիչ ուժեր: Այս պահին 17-ն աշխատում են»,- ասաց Ցուցուլյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր՝ ժամը 12:57-ին, ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել։

Կիսվեք այս հոդվածով