ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու վտանգները` ըստ Սամվել Կարապետյանի

1 Min Read

«Գլոբալ տնտեսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների պայմաններում Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին չափազանց կարևոր է երկրի տնտեսության կայունության համար, որտեղ արտաքին առևտրաշրջանառության գրեթե կեսը բաժին է հասնում ԵԱՏՄ երկրներին»,- նշել է Հայ գործարարների ասոցիացիայի և «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:

Նրա խոսքով` ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու քննարկումները խիստ մտահոգություն են պատճառում Ռուսաստանի Դաշնությունում հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին:

Կարապետյանը նաև թվարկել է ԵԱՏՄ-ի ց դուրս գալու դեպքում հնարավոր վտանգենրը:

ԵԱՏՄ երկրներ արտահանման բարդացում. սա կհարվածի նաև ներդրումային միջավայրին՝ հաշվի առնելով, որ Հայաստանում Ռուսաստանը հիմնական ներդրողն է: Համոզված է Կարապետյանը։

Բացի սրանից, ԵԱՏՄ երկրներում աշխատող Հայաստանի քաղաքացիները օգտվում են արտոնյալ պայմաններից, իսկ միությունից դուրս գալը կբարդացնի Ռուսաստանում աշխատուժի իրավիճակը, ինչը կարող է հանգեցնել դեպի Հայաստան տրանսֆերների նվազմանը։

Ըստ Կարապետյանի` պակաս կարևոր չէ Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդրին։

Այսօրվա համաշխարհային տնտեսության մեջ էներգետիկ ռեսուրսները առանցքային դեր են խաղում կայուն զարգացման և կայունության ապահովման գործում: ԵԱՏՄ-ին անդամակցությունն ավելի բարենպաստ պայմաններ է ապահովում Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման համար, ինչը չափազանց կարևոր է նրա տնտեսության համար։ Կարապետյանը հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները կհասկանան քայլերի հնարավոր հետևանքները, որոնք երկիրը կրկին կարող են տանել ճգնաժամի։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով