ՀՀ ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ 2022թ.-Ի I-ԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

2 Min Read

Հայաստանում տեղի են ունենում բնակչության բավականին խառը տեղաշարժեր։ Հետաքրքությունը կայանում է նրանում, որ մի կողմից մեր հայրենակիցները շարունակում են  իրենց արտագաղթը, իսկ մյուս կողմից պատերազմող երկիր են ժամանում մեկ այլ պատերազմող երկրից՝ Ռուսաստանից։

Հայաստանից արտագաղթը վերջին 30 տարիների ընթացքում երբեք էլ չի դադարել, պարզապես որոշ ժամանակահատվածերում կտրուկ աճել է, երբեմն էլ՝ նվազել։ Ներկայումս արտագաղթի համար է՛լ ավելի լուրջ պատճառներ են ի հայտ եկել, որոնք կապված են «թավշյա» հեղափոխության անհաջողություններով։
Այս իրավիճակում ՀՀ մուտք և ելք արած քաղաքացիների թվաքանակի հաշվեկշիռը, ըստ փաստաթղթերում նշված քաղաքացիության, եղել է հետևյալը․

Գծապատկեր 1 ՀՀ մուտքի և ելքի գրանցումների տարբերությունը՝ ըստ քաղաքացիության երկրների՝ 2022թ-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում

2022թ․-ի հունվար-հուլիս ժամանակահատվածում ՀՀ ժամանումների մասով գրանցումների թիվը կազմել է 1,576,649, իսկ մեկնումների մասով՝ 1,538,431։ Նկատենք, որ այս ժամանակահատվածում մուտքերը 38,218-ով գերազանցել են ելքերին։

Ցավալին այն է, որ ՀՀ անձնագրերով ժամանումների և մեկնումների տարբերությունը կազմել է բացասական մեծություն՝ -54,422։ Իհարկե, պետք է հասկանալ, որ հայերը մեծ հոսքերով լքում էին երկիրը դեռևս հարաբերականորեն խաղաղության պայմաններում, իսկ ներկայիս անկայուն պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ելքերն էլ ավելի են աճել։

Սակայն, այս բացը լրացնում են ռուսները, որոնց պարագայում ՀՀ-ն դարձել է հիմնական ուղղություններից մեկը, որի պարագայում հնարավոր կլինի խուսափել արևմտյան պատժամիջոցներից և ռուս-ուկրաինական պատերազմից։ Այսպիսով, ռուսները մի պատերազմող երկրից մուտք են արել մեկ այլ պատերազմող երկիր։

Հայաստանում բավականին դրական հաշվեկշիռ է նկատվում ԱՄՆ քաղաքացիություն ունեցողների մասով՝ 6,304։
Զարմանալին նաև այն է, որ ՀՀ ժամանումների և մեկնումների բացասական տարբերություն ունեն միայն ՀՀ քաղաքացիություն ունեցողները և Հնդկաստանի քաղաքացիները՝ -1,364։

Երկրում պահպանվող ծայրաստիճան անկայուն պատերազմական վիճակը դեռևս խորքային վնաս է հասցնելու ՀՀ փխրուն տնտեսությանը, որի հետևանքները զգացվելու են դեռ տարիներ շարունակ։

Share This Article
4 Comments