Բրազիլական տնտեսությունը լարված ներքաղաքական միջավայրում

2 Min Read

Երեկ ամբողջ գիշեր մի խումբ բրազիլացիներ, ովքեր չեն ընդունել վերջերս կայացած նախագահական ընտրությունների արդյունքները անկարգություններ են կազմակերպել մայրաքաղաքում և նույնիսկ գրավել են մի քանի կառավարական շենքեր: Միջազգային հանրությունը միանգամից արձագանքեց՝ դատապարտելով կատարվածը: Զարմանալի է, որ ՀԱՊԿ-ն չի ուղարկում ռազմական ուժեր անկարգությունները խեղդելու համար: Չէ որ այս ռազմական կառույցը ոչ թե արտաքին ագրեսիայից երկիրը պաշտպանելու առաքելություն ունի, այլ կատարում է տարբեր երկրներում ոստիկանական ֆունկցիաներ: Վերջին օրինակը ցույցերի ցրումն էր Ղազախստանում: Մի կողմ թողնելով այս կառույցին, նկատենք, որ Բրազիլիան աշխարհի խոշոր պետություններից է, որտեղ իրավիճակի ապակայունացումը հղի է բացասական հետևանքներով ոչ միան հարևան երկրների, այլ նաև աշխարհի համար: Գաղտնիք չէ, որ Բրազիլիան արտահանում է չափազանց կարևոր հանածոներ, որոնց կարիքը աշխարհը շատ ունի և անկայուն իրավիճակից կախված արտահանման խնդիրները աշխարհը կարող են գցել նոր լարվածության մեջ:

Չնայած լարված քաղաքական իրավիճակին, երկրի տնտեսությունում արձանագրվել են հետևյալ արդյունքները.

Գծապատկեր 1. Բրազիլիայի տնտեսության մի շարք առանցքային ցուցանիշների վարքագիծը

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2022 թ․-ի երրորդ եռամսյակում տնտեսական աճը Հայաստանում կազմել է 3.6 %: 2022 թ․-ի նոյեմբերին գնաճը հաստատվել է 5.9 % մակարդակում: Երկրում 2022 թ․-ի սեպտեմբերի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 8.7 %:

Չնայած այս ցուցանիշներին, երկրում գործարար ակտիվությունը անկման միտում ունի.

Գծապատկեր 2. Գործարար ակտիվությունը Բրազիլիայում 2022 թ․-ի դեկտեմբերի դրությամբ

Երկրում գործարար ակտիվության մակարդակը ցածր է 50 բալից: Սա վկայում է այն մասին, որ կան բացասական միտումներ: Մասնավորապես, իրավիճակը բարդ է արդյունաբերությունում, որտեղ 2022 թ․-ի դեկտեմբերին գործարար ակտիվությունը կազմել է 44.2 բալ: Մյուս կողմից ծառայությունների ոլորտում նկատվում է դրական դինամիկա, որը երևում է գործարար ակտիվության ցուցանիշի 51 բալ արդյունքից:

Share This Article
1 Comment