Նավթի համաշխարհային գները երկրորդ օրն անընդմեջ նվազում են

1 Min Read

Նավթի գները երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 11-ին, անկում ապրեցին, քանի որ ԱՄՆ դոլարի ամրապնդումը մտավախություն առաջացրեց համաշխարհային պահանջարկի դանդաղման վերաբերյալ: Ներդրողները մտահոգված էին տոկոսադրույքների բարձրացմամբ և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի սրմամբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,3%-ով՝ հասնելով 95,92 դոլարի։ Ամերիկյան West Texas Intermediate նավթը էժանացել է 0,4%-ով՝ հասնելով 90,73 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Ուժեղ դոլարը նվազեցնում է նավթի պահանջարկը՝ այն թանկացնելով այլ արժույթներով գնորդների համար:

Կորուստները սահմանափակելու համար Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը և նրա դաշնակիցները, ներառյալ Ռուսաստանը (ՕՊԵԿ+), անցած շաբաթ որոշեցին նվազեցնել նավթի արդյունահանումը օրական 2 միլիոն բարելով՝ ավելի խորացնելով նավթի մատակարարումների կրճատման մտավախությունները:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին նավթի գները նվազել են՝ ընդհատելով հնգօրյա աճը, քանի որ ներդրողները շահույթ են ստացել: Նավթը էժանանում է՝ համաշխարհային ռեցեսիայի մտավախությունների պատճառով։

Share This Article
3 Comments