ԱՄՆ-ն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել հարձակումները ռուսական նավթավերամշակման գործարանների վրա․ FT

1 Min Read

ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Ուկրաինային դադարեցնել հարձակումները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի վրա․ գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով իր իրազեկ աղբյուրներին։

Լրատվամիջոցի զրուցակիցների խոսքով՝ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ ռուսական նավթավերամշակման գործարաններին անօդաչու սարքերի հարվածները կարող են հանգեցնել նավթի համաշխարհային գների բարձրացման, ինչպես նաև Մոսկվայի կողմից պատասխան քայլեր հրահրել։

 Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Սպիտակ տունն ավելի ու ավելի է հիասթափվում Ռուսաստանի արևմտյան նավթավերամշակման գործարանների, տերմինալների, պահեստների և պահեստարանների վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումներից:

Վաշինգտոնը նաև մտահոգված է շարունակվող հարձակումներին Մոսկվայի հնարավոր պատասխանով։ Սպիտակ տունը կարծում է, որ արդյունքում կարող է տուժել էներգետիկ ենթակառուցվածքները, որոնց վրա հենվում է Արևմուտքը, օրինակ՝ Caspian Pipeline Consortium (CPC) խողովակաշարը, որով մատակարարվում է ղազախական նավթը։

Share This Article
Թողնել մեկնաբանություն