Համաշխարհային բանկը նոր ղեկավար կունենա. արդյո՞ք նա հրատապ քայլեր կձեռնարկի կլիմայական հիմնախնդիրների լուծման համար

2 Min Read

Համաշխարհային առաջնորդների, զարգացման փորձագետների և բաժնետերերի ճնշման ներքո Համաշխարհային բանկն ապրիլի 10-ին բացում է իր գարնանային ժողովը՝ պատրաստ մեծ փոփոխությունների, հայտնում է The New York Times-ը:

Համաշխարհային առաջնորդները՝ Ֆրանսիայի վարչապետներ Էմանուել Մակրոնի և Բարբադոսի Միա Մոթլիի գլխավորությամբ, գիտնականների և զարգացման փորձագետների հետ միասին ցանկանում են, որ բանկն ավելին անի կլիմայի փոփոխության դեմ պայքարող աղքատ երկրներին օգնելու համար: Բանկը շարադրել է վերափոխման իր տեսլականը՝ ի պատասխան ԱՄՆ-ի և այլոց գործողությունների կոչերին: Խոշոր բաժնետերերը հավանություն են տվել որոշ նախնական բարեփոխումների՝ ներառյալ համաձայնագրերը, որոնք թույլ կտան բանկին ավելի շատ գումար տրամադրել և ավելի շատ մասնավոր ներդրումներ ներգրավել:

Քննարկումների կենտրոնում կլինի Աջայ Բանգան, ով, ըստ ամենայնի, առաջիկա շաբաթների ընթացքում կզբաղեցնի բանկի նախագահի պաշտոնը։ Երբ նա ստանձնի նոր պաշտոնը, կկանգնի մի շարք հրատապ հարցերի լուծման առջև. արդյոք բանկը նրա օրոք կփոխի իր վարկավորման մոդելը, արդյոք այն ավելի շատ գումար ձեռք կբերի բաժնետերերից,  ինչպե՞ս նա կուղղորդի կառույցին՝ լուծելու այնպիսի խնդիրները, ինչպիսիք են աղքատությունը, գլոբալ տաքացումը, պատերազմը Ուկրաինայում և այլն:

Աջայ Բանգան 63 տարեկան է: Ծնվել է Հնդկաստանում, ԱՄՆ քաղաքացի է: Նա մեծ փորձ ունի զարգացող բիզնեսը հաջողությամբ առաջնորդելու և պետական-մասնավոր գործընկերության ամրապնդման գործում: Այժմ Բանգան General Atlantic-ի փոխնախագահն է, իսկ նախկինում եղել է Mastercard-ի գլխավոր տնօրենը և 10 տարվա ընթացքում նա կարողացել է Mastercard-ը վերածել վճարային-տեխնոլոգիական գերհզոր ընկերության, որն այսօր գնահատվում է 350 միլիարդ դոլար:

 

 

TAGGED:
Share This Article
1 Comment