ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ․ ՌԱԶՄՈՒԺԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

3 Min Read

Հայաստանը սեպտեմբերի 27-ին նորից վերհիշեց 44-օրյա պատերազմը, որից անցել է արդեն երկու տարի, սակայն վերքերը բաց են, քանի որ սանձազերծված պատերազմի և հետագա հարձակումների արդյունքում Հայաստանը կորցրեց իր հազարավոր որդիներին, իսկ տարածքային առումով ունեցավ ցավալի կորուստներ։

Անշուշտ, ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում ինչ-որ իմաստով պրոյեկտում է լարված իրավիճակն աշխարհում։ Ցավոք, իրավիճակը դեռևս հեռու է կարգավորումից։ Թուրք-ադրբեջանական ոճրագործ ահաբեկիչները, ոըով հանգամանքներից գոտեպնդված, նոր պահանջներ են ներկայացնում Հայաստանի նկատմամբ։ Այս պահանջները կարող են Հայաստանը վերջնականապես ծնկի բերել, հակառակ դեպքում` տարածաշրջանը կարող է մտնել այնպիսի հակամարտությունների շղթայի մեջ, որի հետեւանքները միայն  պատկերացնելն անգամ սարսափելի է։

Հայաստանը 2020 թ.-ի սեպտեմբերին սանձազերծված պատերազմում չէր կարող հաղթանակել, քանի որ ճակատամարտում գործում էին ռազմական ուժով Ասիայում առաջատար դիրքեր գրավող երկրները.

Գծապատկեր 1. Ռազմուժի համաթվով Ասիայում առաջատար դիրքեր գրաված երկրները

2022 թ.-ի դրությամբ Ասիայում ռազմական հզորության համաթվով առաջին հորիզոնականում է Ռուսաստանը։ Հայաստանը կռվում էր Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակի դեմ ռուսական և իսրայելական զենքերի ակտիվ գործադրմամբ։

Ռազմական հզորության համաթվով Թուրքիան գրավում է Ասիայում 7-րդ, և Պակիստանը՝ 6-րդ հորիզոնականները։ Իսրայելը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը։

Հարևան Իրանը, որը դեռևս ՀՀ կողքին է կանգնած, ռազմական հզորությամբ Ասիայում գրավել  է 8-րդ հորիզոնականը։ Հետևաբար, այս մասնակիցներով պատերազմում Հայաստանի հաղթելու հավանականությունը մոտ էր զրոյին։ Պետք է ժամանակին դիվանագիտական խողովակներով կանխվեր պատերազմը, որ գործը կչասներ հրանոթներին։

Ցավոք, նոր պատերազմի հավանականությունը մեծ է և Հայաստանը կարիք ունի օգնության։ Այս պարագայում Իրանը Հայաստանի համար իրատեսական ռազմավարական գործընկեր է թվում, որը ամենաշուտը կարող է ՀՀ-ին զենք-զինամթերք մատակարարել՝ հաշվի առնելով այն փաստը, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների վերափոխմանը։

Նոր հակամարտության պարագայում հետաքրքիր է հասկանալ` Իրան-Հայաստան կոալիցիան ինչպիսի հակահարված կարող է տալ Թուրքիա-Ադրբեջան կոալիցիային՝ դեռևս չեղարկելով հարևան ուժերի աջակցությունը, որը շատ ավելի շատ է լինելու ահաբեկիչների պարագայում.

Գծապատկեր 2. Հայ-իրանական (կապույտ գույնը) դաշինքն ընդդեմ թուրք-ադրբեջանական դաշինքի (կարմիր գույնը)

Մեր տարածաշրջանում լայնածավալ պատերազմի պարագայում Հայ-իրանական դաշինքը կարող է ապահովել զորքերի թվաքանակի մի փոքր առավելություն՝ 49,789,731 մարդ ընդդեմ թուրքական 47,149,345 զինվորի նկատմամբ։

Հայ-իրանական դաշինքն ուժեղ է հրթիռների՝ 2,553 միավոր և հրետանու՝ 2,258 միավոր, մասով, իսկ ահաբեկիչները՝ օդուժով՝ 1,202 միավոր, հրասայլերով՝ 4,074 միավոր, մարտական զրահապատ մեքենաներով՝ 14,721 միավոր, և նավատորմով՝ 187 միավոր։ Ներկայիս գերժամանակակից նավատորմերը չի կարելի թերագնահատել, քանի որ դրանք իրենց դիրքից կարող են հրթիռներ ուղարկել մեծ հեռավորությունների վրա։

Հայ-իրանական դաշինքը, սակայն, պետք է ընդունել ոչ միանշանակ, քանի որ, այնուամենայնիվ, Իրանը մուսուլմանական պետություն է, ինչպես Թուրքիան և Ադրբեջանը։ Հետևաբար, զենքերի փոխարեն ամեն գնով  պետք է գործեն դիվանագետները։ Հակառակ դեպքում նոր պատերազմն ու նոր կորուստները կարող են շրջադարձային լինել` իրենց անդառնալի հետքը թողնելով մեր  պետականության վրա։

Share This Article