ԱՆԱՊԱՏԻ ՈՍԿԻՆ՝ ԵՄԵՆՅԱՆ ՄԵՂՐԸ

2 Min Read

Ով կպատկերացներ, որ անապատի մեջ հնարավոր կլինի ստանալ որակյալ մեղր։ Պարզվում է՝ դա հնարավոր է։ Այդ ծանր գործով հազրամյակներ ի վեր զբաղվել են եմենցի մեղվապահները։ Եմենի մեղրն աշխարհում շատ հարգի է։ Այն ունի բացառիկ որակական հատկանիշներ։ Դրա  պահանջարկը մեծ է հատկապես հետևյալ երկրներում.

Գծապատկեր 1․ Երկրներ, որտեղ եմենյան մեղրը մեծ համբավ ունի

Ինչպես կարելի է նկատել, եմենյան մեղրի նկատմամբ հիմնական պահանջարկ հայտնում են մերձավոր արևելքի երկրները՝ ԱՄԷ, Քաթար և Սաուդյան Արաբիա։ Հատկապես գնահատվում է «Զիզիֆուսա» անվանումով մեղրը. եմենցիներն այն անվանում են «Սիդր»։ Այս տեսակի մեղրը Աբու-Դաբիում և Դուբայում չափազանց թանկ արժի․

Գծապատկեր 2․ Եմենյան «Սիդր» տեսակի մեղրի գինը

Ինչպես նկատում ենք, Աբու-Դաբիի և Դուբայի փոքրիկ խանութներում «Սիդր» տեսակի մեղրի 1 կգ-ի գինը միջինում կազմում է $200։

Այս մեղրը ստանում են Եմենի Վադի Դավան անապատային հովտում։ Վերջինս գտնվում է Եմենի կենտրոնական հատվաշծում։ Այստեղ աճում է մեղրի ծառ Սիդրը կամ Զիզիֆուսը (Ziziphus spina-christi)։ Եմենի խոշոր քաղաքների բոլոր խաչմերուկներում կարելի է գտնել մեղրի փոքրիկ խանութներ։ Այստեղ մեղրի վաճառքը ասոցացվում է այնպիսի շքեղության ապրանքների վաճառքների հետ, ինչպիսիք են զարդերը և օծանելիքները։ Եմենյան մեղրը մեծ քանակությամբ օգտագործվում է բուժման նպատակով և թխվածքներում։

Ցավոք, ներկայումս նկատվում է մեղրի արտադրության անկում, որի պատճառները երկուսն են․

Գծապատկեր 3․ Մեղվածահության անկման պատճառները Եմենում

Տեղացիները նշում են, որ պատերազմը և կլիմայական փոփոխությունները հանգեցրել են նրան, որ մեղուները ոչնչանում են, և դրա արդյունքում աղքատության ճիրաններն է ընկնում ավելի քան 100,000 տնային տնտեսություն։ Ցավալին այն է, որ կոնկրետ հնարավոր չէ պարզել, թե նշված գործոններից որի ազդեցությունն է ավելի կործանարար։ Փաստն այն է, որ այս պայմաններում կարծես մարդկությունը տարեց տարի կորցնում է մեղվապահության 3000-ամյա մի ամբողջ պատմություն։

Share This Article