ԱՄՆ-ն դարձել է գազի երկրորդ խոշոր մատակարարը

1 Min Read

Միացյալ Նահանգները դարձել է Եվրամիության «կապույտ վառելիքի» երկրորդ խոշոր մատակարարը՝ այն տրամադրելով հեղուկացված ձևով (LNG), Նորվեգիայից հետո։

Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը Լատվիայի Բանկի տնտեսական համաժողովում, որը հեռարձակվում է ԵՀ կայքում։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանից մատակարարումները նվազել են։

«Մենք կարողացել ենք ամբողջությամբ փոխել մատակարարների կառուցվածքը: Այժմ Նորվեգիան Եվրամիության բնական գազի ամենամեծ մատակարարն է, որին հաջորդում է ԱՄՆ-ն LNG-ով», – ասել է նա:

 

 

Share This Article
1 Comment