Meta-ն արգելափակում է ռուսաստանյան լրատվամիջոցների մուտքն իր հարթակներ

1 Min Read

Այսուհետ ռուսաստանյան պետական ​​լրատվամիջոցների չեն կարող մուտք գործել Meta-ի սոցիալական մեդիա հարթակներ։ Այս մասին ընկերությունն է  հայտարարություն տարածել, իր որոշումը պատճառաբանելով այսպես․

«Մոսկվայի քարոզչությունն ուժեղացնելու նպատակով  խաբեբայական մարտավարություն են կիրառում»:

Հայտարարության մեջ ասվում է․

«Ուշադիր ուսումնասիրությունից հետո ռուսական պետական ​​լրատվամիջոցների դեմ ընդլայնել ենք մեր միջոցները։ «Russia Today-ին, RT-ին և այլ հարակից կազմակերպություններին օտարերկրյա միջամտության գործունեությամբ զբաղվելու համար մեր հավելվածներն ամբողջ աշխարհում այժմ արգելված են»:

Ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, WhatsApp-ը և Instagram-ը, երկուշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի գաղտնի ազդեցության գործողություններին հակազդելու իր ջանքերի ուժեղացման շրջանակում արգելքը կսահմանի առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով